Մոսկվան համարում է, որ ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման գործընթացը չպետք է և չի կարող լինել ռուս-ամերիկյան քաղաքական մրցակցության հարթակ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ողջունել ցանկացած քայլ, որը կօգնի դադարեցնել պատերազմը:
«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գծում իրավիճակին։ Կարծում ենք, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղ կարգավորումն է»,- ընդգծել է նա: